Apple-ը դադարեցնում է որոշ արտադրատեսակների վաճառքը

Apple-ը դադարեցնում է որոշ արտադրատեսակների վաճառքը

apple-ipad-2Apple ընկերությունը դադարեցնում է iPad 2-ի վաճառքն ու իջեցնում Retina էկրան ունեցող iPad-ի գինը մինչև 399 դոլար: Այս մասին վկայում է ընկերության պաշտոնական կայքը: Այս գնով կարելի է ձեռք բերել 16 Գբ ներքին հիշողությամբ և Wi-Fi-մոդուլով տարբերակը, իսկ 529 դոլարով՝ 16 Գբ ներքին հիշողությամբ և 3G-մոդուլով տարբերակը:

Հիշեցնենք, որ ներկա պահին ամենաթարմ iPad-ը 9,7 դյույմանոց iPad Air-ն է, որը ներկայացվել է 2013-ի հոկտեմբերին: Այս պլանշետի գինը ԱՄՆ-ում սկսում է 500 դոլարից: Մինչ այժմը Apple-ը վաճառում էր iPad 2-ը՝ որպես բյուջետային տարբերակ:

Ինչ վերաբերում է Retina iPad-ին, ապա այն ունի A6X պրոցեսոր, 5 Մպ տեսախցիկ, FaceTime HD դիմային տեսախցիկ, ինչպես նաև LTE ցանցերի մոդուլ: Սարքն աշխատում է iOS 7 օպերացիոն համակարգով:

Աղբյուրը՝ Apple.com

Թեգեր: Apple, iPad 2, վաճառք