AUDI մեքենաները կստանան լուսարձակներին հետևելու «խելացի» համակարգ

AUDI մեքենաները կստանան լուսարձակներին հետևելու «խելացի» համակարգ

Շատ մեծ քաղաքներում տրանսպորտային երթևեկությունը կարգավորելու համար օգտագործվում է այսպես կոչված կանաչ ալիք, որն իրենից ենթադրում է երթևեկություն առանց կանգի, որն ապահովվում է կանաչ լույսի սինքրոնային միացման շնորհիվ: Այդպիսով լուսարձակների գույների միացումը կախված է լինում թայմերներից և հատուկ սենսորներից ստացված ինֆորմացիայից:

audi

Սակայն այս համակարգն էլ շատ հաճախ իրեն չի արդարացնում: Audi ընկերությունը առաջարկել է լուծման հետաքրքիր տարբերակ: Ըստ Audi-ի մասնագետների՝ ավտոմեքենան վարորդին կհուշի երթևեկման օպտիմալ արագություն, որը թույլ կտա անցնել խաչմերուկները կանաչ լույսի տակով: Դրա համար մեքենան ինտերնետ կապի միջոցով կկապվի երթևեկության կառավարման կենտրոնական սերվերի հետ և էկրանի միջոցով ցույց կտա ցանկալի արագությունը:

Նախատեսվում է, որ այս համակարգը կօգնի 15%-ով նվազեցնել վնասակար գազերի արտանետումը, խնայել վառելիքի օգտագործումն ու կարգավորել երթևեկությունը:

Audi-ի ներկայացուցիչների խոսքով՝ այս համակարգն արդեն պատրաստ է, սակայն այն ներդնելու համար անհրաժեշտ է կարգավորող մարմինների թույլատվությունը:

Աղբյուրը՝ Gizmag.com

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր
Թեգեր: Audi, համակարգ