The Tilt Alarm Clock՝ զարթուցիչ Android-հեռախոսների համար

The Tilt Alarm Clock՝ զարթուցիչ Android-հեռախոսների համար

Եթե Ձեզ չի բավարարում Android-ի զարթուցիչն ու առավոտյան մնում եք քնած, ապա ներկայացնում ենք ամենադաժան զարթուցիչ-հավելվածը, որը, թերևս, կարող է օգնել Ձեզ արթնանալ:

Շատ սմարթֆոններում օգտագործվում է գիրոսկոպով աշխատող զարթուցիչ, որն անջատելու համար բավական է թափահարել հեռախոսը և այն այլևս չի խանգարի: Իսկ The Tilt Alarm Clock-ն աշխատում է հակառակ հերպով:

the-Tilt-Alarm-Clock

Հավելվածը տեղադրելուց հետո ընտրեք զարթուցիչի մեղեդին, այնուհետև The Tilt Alarm Clock-ն այնքան կնվագի այն, մինչև Դուք որոշ ժամանակ ուղղահայաց դիրքով անշարժ չպահեք հեռախոսը: Հենց Ձեր ձեռքը հոգնի և քունը սկսի տանել, զարթուցիչը նորից կսկսի նվագել և այս անգամ ավելի բարձր, քան նախորդ անգամ: Ընդ որում՝ հավելվածը թույլ է տալիս կարգավորել ուղղահայաց դիրքով պահելու զգայունությունը:

The-Tilt-Alarm-Clock_settings

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր