LG-ն նույնպես ներկայացրել է Android Wear-ով աշխատող «խելացի» ժամացույց

Բացի Motorola-ից, այսօր նաև կորեական LG ընկերությունն է հայտնել նոր «խելացի» ժամացույցի թողարկման մասին՝ համատեղ Google-ի հետ: LG G Watch կրելի սարքն աշխատում է Google-ի Android Wear ադապտացված ՕՀ-ով:

LG-G-Watch-blog-597x735

Այս ժամացույցը համատեղելի է լինելու մի շարք Android սմարթֆոնների հետ՝ հնարավորություն տալով օգտագործողին փոխանցել զանգերը ժամացույցին և պատասխանել դրանց ձայնային հրամանով՝ «OK Google»:

Android Wear-ը հնարավորություն կտա նախագողներին մշակել հավելվածներ կրելի սարքերի համար: LG-ն նույնպես մտադիր է շուկա հանել իր խելացի կրելի սարքը 2014թ. 2-րդ եռամսյակում:

Սարքի մասին հավելյալ տեղեկություններ՝ ներառյալ տեխնիկական պարամետրերը, կներկայացվի մոտակա ամսվա ընթացքում: Հնարավոր է, որ սարքի պաշտոնական շնորհանդեսը կայանա հունիսին անցկացվող նախագծողների կոնֆերանս Google I/O-ին: