Motorola-ն ներկայացրել է Moto 360 «խելացի» ժամացույցը (ֆոտո+վիդեո)

Motorola ընկերությունը ներկայացրել է Moto 360 «խելացի» ժամացույցը: Այն ունի ավանդական կլոր ժամացույցի տեսք, սակայն ամբողջովին ոչ ավանդական էլեկտրոնային սարք է:

Այս սարքի նախագծման ժամանակ Motorola-ն սերտորեն համագործակցել է Google ընկերության հետ՝ լինելով վերջինիս մի մասնիկը (ինչպես հայտնի է, Motorola-ն կդառնա Lenovo ընկերության սեփականությունը): Ընկերությունը ջանք չեն խնայել՝ ստեղծելու կլոր ֆորմա ունեցող և օպտիմիզացված հարմար ինտերֆեյս:

Moto 360-ն իր սենսորային էկրանին ցուցադրում է ծանուցումներ, զանգեր, հաղորդագրություններ, սոցցանցերից գրառումներ, ինչպես նաև հիշեցնում է օգտագործողին այս կամ այն միջոցառման մասին և կատարում այլ ֆունկցիաներ:

Սարքի հիմքում ընկած է այսօր Google-ի կողմից ներկայացված Android Wear համակարգը՝ նախատեսված հենց կրելի սարքերի համար: Սարքը կարելի կառավարել ձայնային հրամաններով՝ սկում նշելով «OK Google» արտահայտությունը:

Օրինակ կարող եք հարցնել Ձեր Moto 360-ին, թե ով է հաղթել ֆուտբոլային հանդիպումը, որքան ժամանակ է մնացել ինքնաթիռի վայրէջքին և այլն: Կարող եք ավելացնել միջոցառումներ օրացույցում, ուղարկել հաղորդագրություններ, միացնել զարթեցուցիչ և այլն:

Moto 360-ի վաճառքը կմեկնարկի ԱՄՆ-ում 2014թ. երկրորդ եռամսյակում և ապա ամբողջ աշխարհում: Հասանելի են լինելու սարքի մի քանի գունային տարբերակներ: Ավելի մանրամասն սարքի դիզայնի մասին, Motorola-ն խոստանում է պատմել մոտակա ժամանակներում:

 Աղբյուրը՝ motorola-blog.blogspot.com