Facebook-ի iOS հավելվածը ստացել է նոր թարմացում

Facebook սոցցանցը թողարկել է իր iOS բջջային հավելվածի նոր 8.0 թարմացումը: Չնայած այն չի համալրվել շատ աչքի ընկնող նորույթներով, սակայն դրանցից որոշներն արժե նշել:

Առաջին հերթին փոփոխության են ենթարկվել ֆոտոալբոմները: Օգտագործողներն ավելի հեշտ կերպով կարող են դիտել և ընտրել լսարան ֆոտոալբոմների համար:

sm.facebook_ios.600

Բացի դրանից,  iPad տարբերակում կատարվել է ինտերֆեյսի օպտիմիզացիա, որով ավելի հեշտ և հարմար է դարձել հավելվածից օգտվելը:

Փոփոխությունների ցուցակում տեղ է գտել մի կետ, որը ամենից սպասվածն էր և կարևորը: Սոցցանցը նշում է, որ իր iOS տարբերակն այսուհետ կաշխատի ավելի արագ և ավելի անվտանգ:

Facebook 8.0 տարբերակը հասանելի է App Store-ում: Այն կարելի է հանգիստ թարմացնել անվճար:

Աղբյուրը՝ newsroom.fb.com