Toshiba-ն ներկայացրել է հզոր նոութբուքերի նոր շարք

Toshiba-ն ներկայացրել է հզոր նոութբուքերի նոր շարք

Toshiba ընկերությունը հայտնել է նոր դյուրակիր Satellite C Series շարքի նոուբթուքերի թողարկման մասին: Ընկերությունը ներկայացնում է շարքը որպես սեղանի համակարգիչների փոխարինողներ:

Նոր շարքի մոդելներն են՝ Satellite C50/C50D/C50t-ը և Satellite C70/C70D-ը՝ սև կաղապարներով և աշխատող Windows 8.1 ՕՀ-ով: Յուրաքանչյուր մոդել ունի 1Գբ կոշտ սկավառակ, Wi-Fi և Bluetooth 4.0 մոդուլներ, ներկառուցված HD ֆոտոխցիկ և DTS Sound ապահովող աուդիոհամակարգ:

Toshiba Satellite C Series_Pic 01 Toshiba Satellite C Series_Pic 02

Satellite C50/C50D/C50t մոդելների տեխնիկական բնութագիրը՝

  • 15,6-դյույմ էկրան՝ 1366 x 768 պիքսել թույլատրությամբ և սենսոր (ըստ ցանկության):
  • Core i5 Haswell պրոցեսոր Intel-ից կամ հիբրիդ պրոցեսոր AMD-ից
  • Intel HD Graphics 4000 կամ AMD Radeon HD 8400 գրաֆիկական չիպ
  • Մինչև 16Գբ օպերատիվ հիշողություն
  • DVD Super-Multi  (ըստ ցանկության)
  • HDMI և USB 3.0, SD քարտի բնիկ, ականջակալների և միկրոֆոնի բնիկներ
  • մինչև 6ժամ աշխատանք ապահովող մարտկոց
  • Նոութբուքերի չափսերը՝ 380 x 259,9 x 26,6մմ
  • Կշիռը՝ 2.2-ից 2.35կգ (կախված միջուկիս)

Satellite C70/C70D մոդելների տեխնիկական բնութագիրը՝

  • 17,3-դյույմ էկրան՝ 1600 x 900 պիքսել թույլատրությամբ
  • Core i5 Haswell оպրոցեսոր Intel-ից կամ հիբրիդ պրոցեսոր AMD-ից
  • AMD Radeon R7 M260 գրաֆիկական չիպ
  • Մինչև 8Գբ օպերատիվ հիշողություն
  • DVD Super-Multi
  • HDMI ինտերֆեյս, SD քարտի բնիկ, ականջակալների և միկրոֆոնի բնիկներ, USB 3.0 և երկու USB 2.0 բնիկներ
  • մինչև 6ժամ աշխատանք ապահովող մարտկոց
  • Նոութբուքերի չափսերը՝ 413 x 268 x 29-33,7 մմ
  • Կշիռը՝ 2,7 կգ

Նշված նոր մոդելների վաճառքը կմեկնարկի 2014թ. 2-րդ եռամսյակում: Գների մասին առայժմ տեղեկություններ չկան: