«Գիշերային անսահմանափակ ինտերնետ»` 7 օր

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ալո մենք», «Բարբառ» և «ԵՍ» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդներն այժմ հնարավորություն ունեն «Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունն ակտիվացնել նաև 7 օրով՝ ֆիքսված 100 դրամի դիմաց:

Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *146# հրահանգը:

Հիշեցնենք, որ «Գիշերային անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը հասանելի է նաև 30 օր ժամկետով:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել  սպասարկման կենտրոններից որևէ մեկը: