Չինական սմարթֆոնը ստանում է 50Մպ լուսանկարներ (վիդեո)

Չինական Oppo ընկերությունը ներկայացրել է նոր Find 7 սմարթֆոնը, որը լուսանկարում է 50Մպ:

Իրականում սարքը հագեցած է 13Մպ Sony IMX214 CMOS սենսորով, իսկ 50Մպ լուսանկարը ընդամենը ծրագրային հնարք է: Սմարթֆոնի ֆոտոխցիկը Super Zoom Find 7 ռեժիմ ունի, որով նկարում է 10 իրար հաջորդող լուսանկար, ապա միացնում է դրանք իրար և այդպես ստանում 50Մպ լուսանկար:

Oppo Find 7

Engadget տեխնոբլոգի խմբագրությունը կատարել է սմարթֆոնի փորձարկում և ստացել «զարմանալի լավ» արդյունք: Բացի դրանից, Find 7 սմարթֆոնի ֆոտոխցիկը տեսանկարում է 4K թույլատրությամբ և ապահովում նաև slow motion ռեժիմ:

Find 7-ի տեխնիկական պարամետրերն են՝ 5,5դյույմ Quad HD էկրան, պաշտպանիչ ապակի Gorilla Glass 3, քառամիջուկ Qualcomm Snapdragon 801 պրոցցեսոր՝ 2.5ԳԳց հաճախականությամբ,  4G LTE, 3 Գբ օպերատիվ և 32Գբ ներկառուցված հիշողություն: Սմարթֆոնի արժեքն է 599 դոլար:

Oppo-ն նախատեսում է թողարկել նաև այս մոդելի բյուջետային տարբերակը 499 դոլարով արժողությամբ:

Աղբյուրը՝ Engadget.com