Samsung-ը կարող է ներկայացնել Galaxy S5 Neo կամ Galaxy S5 mini սմարթֆոնը

Ինչպես հաղորդում է GSMarena-ն՝ հղելով ցանցային աղբյուրների, Samsung ընկերությունը պատրաստում է SM-G750 մոդելի նոր սմարթֆոն, որը մոտական ժամանակներում կցուցադրի հանրությանը:

sams1

Հայտնի է, որ սարքն աշխատում է 2.3ԳԳց հաճախականությամբ պրոցեսորով: Հավանաբար խոսքը գնում է քառամիջուկ Qualcomm Snapdragon 800 Krait 400 պրոցեսորի մասին՝ Adreno 330 ներկառուցված գրաֆիկայով:

Սարքի էկրանի չափսը հայտնի չէ, սակայն կա տեղեկություն, որ այն ունի 720х1280 պիքսել թույլատրություն:

Հայտնի է նաև, որ SM-G750-ն աշխատելու է Android 4.3 Jelly Bean ՕՀ-ով: Նշված պարամետրերը հուշում են, որ գալիք սմարթֆոնի հարավկորեական ընկերության դրոշակակրի շարքից է: Հավանաբար դա կլինի Galaxy S5 Neo կամ Galaxy S5 mini մոդել:

Նշենք, որ Digitimes Research վերլուծական ընկերության փորձագետների կանխատեսումներով, ընթացիկ տարում վաճառվելու է 1.24 միլիարդ սմարթֆոն ողջ աշխարհում և դրանց թվում առաջատար է լինելու հենց հարավկորեական Samsung-ը:

Աղբյուրը՝ GSMarena.com