Toshiba ընկերությունը հայտնել է նոր դյուրակիր Satellite C Series շարքի նոուբթուքերի թողարկման մասին: Ընկերությունը ներկայացնում է շարքը որպես սեղանի համակարգիչների փոխարինողներ:
Նոր շարքի մոդելներն են՝ Satellite C50/C50D/C50t-ը և Satellite C70/C70D-ը՝ սև կաղապարներով և աշխատող Windows 8.1 ՕՀ-ով: Յուրաքանչյուր մոդել ունի 1Գբ կոշտ սկավառակ, Wi-Fi և Bluetooth 4.0 մոդուլներ, ներկառուցված HD ֆոտոխցիկ և DTS Sound ապահովող աուդիոհամակարգ:
Satellite C50/C50D/C50t մոդելների տեխնիկական բնութագիրը՝
- 15,6-դյույմ էկրան՝ 1366 x 768 պիքսել թույլատրությամբ և սենսոր (ըստ ցանկության):
- Core i5 Haswell պրոցեսոր Intel-ից կամ հիբրիդ պրոցեսոր AMD-ից
- Intel HD Graphics 4000 կամ AMD Radeon HD 8400 գրաֆիկական չիպ
- Մինչև 16Գբ օպերատիվ հիշողություն
- DVD Super-Multi (ըստ ցանկության)
- HDMI և USB 3.0, SD քարտի բնիկ, ականջակալների և միկրոֆոնի բնիկներ
- մինչև 6ժամ աշխատանք ապահովող մարտկոց
- Նոութբուքերի չափսերը՝ 380 x 259,9 x 26,6մմ
- Կշիռը՝ 2.2-ից 2.35կգ (կախված միջուկիս)
Satellite C70/C70D մոդելների տեխնիկական բնութագիրը՝
- 17,3-դյույմ էկրան՝ 1600 x 900 պիքսել թույլատրությամբ
- Core i5 Haswell оպրոցեսոր Intel-ից կամ հիբրիդ պրոցեսոր AMD-ից
- AMD Radeon R7 M260 գրաֆիկական չիպ
- Մինչև 8Գբ օպերատիվ հիշողություն
- DVD Super-Multi
- HDMI ինտերֆեյս, SD քարտի բնիկ, ականջակալների և միկրոֆոնի բնիկներ, USB 3.0 և երկու USB 2.0 բնիկներ
- մինչև 6ժամ աշխատանք ապահովող մարտկոց
- Նոութբուքերի չափսերը՝ 413 x 268 x 29-33,7 մմ
- Կշիռը՝ 2,7 կգ
Նշված նոր մոդելների վաճառքը կմեկնարկի 2014թ. 2-րդ եռամսյակում: Գների մասին առայժմ տեղեկություններ չկան: