CarPlay-ը կտեղադրվի արդեն թողարկված ավտոմեքենաներում

Այն բանից հետո, երբ Apple ընկերությունը ներկայացրեց ավտոմեքենայի կառավարման CarPlay խելացի համակարգը, Mercedes-Benz ընկերությունը հայտարարեց արդեն թողարկված մեքենաներում այն տեղադրելու մասին: Հավանաբար, դա այդքան էլ հեշտ գործընթաց չէ, քանի որ Volvo ընկերությունը չկարողացավ նույնը խոստանալ իր գնորդներին:

Apple-Car-Play

Որոշ ընկերություններ աշխատում են ստեղծել սեփական կառավարման համակարգ. օրինակ՝ Ferrari-ն այժմ մշակում է ավտոմեքենայի ղեկավարման ֆունկցիոնալ, որը համատեղելի կլինի ժամանակակից սմարթֆոնների մեծ մասին հետ: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ համակարգը հասանելի կլինի ինչպես նոր, այնպես էլ արդեն թողարկված մոդելների համար:

Խելացի ղեկավարման համակարգի գաղափարը շատ պարզ է. օգտագործողը հնարավորություն է ստանում սմարթֆոնի միջոցով ձայնային հրահանգներ ուղարկել ավտոմեքենային: Օրինակ՝ CarPlay-ի դեպքում մեքենայի էկրանը միանում է սմարթֆոնին և հնարավորություն է տրվում զանգեր կատարել, երաժշտություն լսել, հաղորդագրություններ ուղարկել և այլն: Ներկա պահին CarPlay-ը համատեղելի է միայն iPhone 5, iPhone 5S և iPhone 5C մոդելների հետ:

Աղբյուրը՝ Cnet.com