Facebook-ի մոտ 375 մլն օգտագործող խաղ է խաղում

Facebook սոցցանցի խաղերից ամեն ամիս օգտվում է միջինում 375 միլիոն օգտագործող: Այս մասին հաղորդել են սոցցանցի ներկայացուցիչները Game Developers Conference համաժողովին:

facebook_games

Բացի այդ՝ հայտնի է դարձել, որ սոցցանցի կայքն ու բջջային հավելվածները ամեն օր միջինում 735 միլիոն վերահասցեավորում են անում դեպի տարբեր խաղեր: Այն օգտագործողները, որոնք օգտվում են և կայքից, և բջջային տարբերակից, 2.4 անգամ ավելի շատ ժամանակ են անցկացնում խաղալով, քան միայն բջջային հավելվածից օգտվողները:

GDC համաժողովին սոցցանցը ներկայացրել է խաղերի կատարելագործված հարցումները. այժմ նախագծողները կարող են կարգավորել հարցման լեզուն, որպեսզի ավելի շատ մարդկանց կարողանան ներգրավել:

Նշենք, որ այժմ Facebook-ի ամենատարածվածն են Candy Crush Saga, Farm Heroes Saga և Angry Birds Friends խաղերը:

Աղբյուրը՝ Mashable.com