LifePrint՝ դյուրակիր տպիչ Ձեր սմարթֆոնի լուսանկարների տպագրության համար

Ֆոնդերի հայթայթման կայք Kickstarter-ում մեկնարկել է դյուրակիր ավտոնոմ տպիչ LifePrint նախագիծը: Այն նախատեսված է սմարթֆոններից և պլանշետներից լուսանկարներ տպագրելու համար:

print1

Կոմպակտ սարքի չափսերն են 163х113х38մմ, քաշը՝ 680գ: LifePrint-ը հագեցած է ջերմային տպագրության՝ թանաք չպահանջող տեխնոլոգիայով: Տպագրված լուսանկարների չափսը կազմում է 10х7,5սմ: Նշվում է, որ 30 լուսանկար տպելու համար պահանջվում է 20 դոլար՝ յուրաքանչյուր լուսանկարը 0.67 դոլար:print3

LifePrint-ն աշխատում է հատուկ Android կամ iOS բջջային հավելվածով: Սմարթֆոնում կամ պլանշետում կարող եք Ձեր լուսանկարը խմբագրել՝ ավելացնելով տարբեր տեսակի ֆիլտրեր և կազմեր: LifePrint-ը ինտերգրված է նաև սոցցանցերի հետ: Տպիչը կարող եք հասանելի դարձնել նաև Ձեր մոտ ընկերների և բարեկամների համար:

print4

Հատուկ LifePrint հավելվածից տպագրելու հրաման եք ուղարկում Ձեր տպիչին 3G կապի միջոցով կամ Wi-Fi-ով: LifePrint սարքը հագեցած է մարտկոցով, որի հզորությունը բավարարում է 30 լուսանկարի տպագրության համար:

Սարքի նախագծողները մտադիր է Kickstarter-ի միջոցով հավաեքլ 200 հազ. դոլար: Այս նախաձեռնության աջակցել ցանկացողները կարող են կատարել իրենց ներդրումը, ինչպես նաև կատարել նախնական պատվեր:

print2