Samsung-ը ծաղրում է iPad-ը, Kindle Fire-ն ու Surface-ը (վիդեո)

Իր հերթական գովազդում Samsung ընկերությունը համեմատում է Galaxy Note Pro և Galaxy Tab Pro պլանշետները Apple-ի, Amazon-ի և Microsoft-ի արտադրանքների հետ:

Samsung-Ativ-tablet-PC

Գովազդում ցուցադրվում են տեսարաններ, որտեղ օգտագործողները քննարկում են իրենց պլանշետների հնարավորությունները. իհարկե, այստեղ ընդգծվում են Samsung-ի պլանշետների առավելությունները:

Microsoft Surface-ը, ըստ Samsung-ի, շատ նման է սովորական նոութբուքի, որը միշտ միացված է հոսանքին և ունի մկնիկ ու ստեղնաշար: Amazon Kindle Fire-ը ներկայացվում է որպես սարք, որը հարմար է միայն գրքեր կարդալու համար: Գովազդի վերջում նշվում է նաև, որ iPad-ի էկրանն ավելի փոքր թույլատրություն ունի, քան Galaxy Tab Pro-ն:

Աղբյուրը՝ Macrumors.com