«Գահերի խաղը» սերիալը կդառնա լիամետրաժ ֆիլմ

Մեծ ճանաչում ունեցող հեռուստասերիալ «Գահերի խաղը» կարող է դառնալ լիամետրաժ ֆիլմ: Այս մասին պատմել է սերիալի գրքի հեղինակ Ջորջ Մարտինը՝ «Գահերի խաղը»-ի 4-րդ եթերաշրջանի փակ պրեմիերայի ժամանակ Նյու Յորքում, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

game-of-thrones

Նրա խոսքով, լիամետրաժ ֆիլմ դառնալու հավանականությունը կախված է սերիալի շարունակականությունից: Եթե այն հեռարձակվի ավելի քան 7-10 տարի, ապա միանշանակ լիամետրաժ ֆիլմի կարիք կլինի՝ այն ամբողջական դարձնելու համար:

Ջորջ Մարտինը նշել է, որ ֆիլմը կարող է ունենալ 2ժամ տևողություն և պահանջի 100մլն. դոլար բյուջե: Նա հայտնել է նաև, որ բացի սերիալի հայտարարված 7 եթերաշրջանների թողարկումներից, նա ունի բազում գաղափարներ: Հիշենք, որ Ջորջ Մարտինը ավարտել է 5 գիրք և ևս երկուսը ընթացքում են:

«Գահերի խաղը» հեռուստասերիալը եթերում է 2011-ից ամերիկյան HBO հեռուստաընկերության եթերում: Սերիալի 4-րդ եթերաշրջանի պրեմիերան սպասվում է ապրիլի 6-ին: