Apple-ը կթողարկի 12դյույմ էկրանով Macbook Air (լուրեր)

Apple-ը կթողարկի 12դյույմ էկրանով Macbook Air (լուրեր)

Համացանցը լի է Apple ընկերության ապագա iWatch «խելացի» ժամացույցի և ապագա iPhone-ի մասին լուրերով: Իսկ այսօր արդեն լուրեր են սկսել տարածվել նաև Apple համակարգիչների մասին: Մասնավորապես, համաձայն վերջին լուրերի, ընկերությունը մտադիր է թողարկել Macbook Air-ի նոր մոդել՝ 12դյույմ անկյունագիծ էկրանով:

Macbook

Ըստ աղբյուրների, նոր Macbook Air-ը բացի փոքր էկրանից կստանա նաև մուլտիթաչ սենսոր:  Նշենք, որ ավելի վաղ վերլուծաբան Մինգ Չի Կուոն արդեն կանխատեսել էր, որ Apple-ը կթողարկի «11 և 13 դյույմ անկյունագծերի միջին տարբերակ»:

Բացի դրանից, անանուն աղբյուրները տեղեկացնում են, որ Apple-ի iWatch-ն առայժմ փորձարկման փուլում է և մոտակա ժամանակներում վերջինիս թողարկումն այդքան էլ իրական չէ:

Աղբյուրը՝ Appleinsider