Limbo, 2048, CatsPuzzle՝ խելացի խաղեր iOS-ի համար

Limbo, 2048, CatsPuzzle՝ խելացի խաղեր iOS-ի համար

Limbo

limbo

Այս խաղը շատ գեղեցիկ է, որակյալ ու հետաքրքիր, և կարող է նույնիսկ կախվածության մեջ գցել օգտագործողին: Գլխավոր հերոսը փոքր մարդուկ է, որը հայտնվել է Limbo անդրաշխարհում, որպեսզի փրկի իր քրոջը: Ճանապարհին հայտնվում են շատ գլուխկոտրուկներ:

2048

2048
Բոլորովին վերջերս այս խաղի օնլայն տարբերակը մեծ աղմուկ հանեց, իսկ այժմ թողարկվել է խաղի բջջային տարբերակը: Ձեր առջև թվատախտակ է, որտեղ պետք է գումարել միևնույն թվերն իրար այնքան, մինչև չստացվի 2048 թիվը:

CatsPuzzle

Cats Puzzle
Այս փազլը կատուների սիրահարների համար է. թույլ է տալիս մարզել ուղեղն ու հիանալ գեղեցիկ փիսիկների նկարներով: Խաղում շատ են գովազդներն ու հղումները, սակայն դրանք չեն խանգարում հաճույք ստանալ խաղից:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր