3D տպիչով պատրաստված հարմարանքն օգնել է երեխային կրկին շնչել

Միչիգանի համալսարանի դոկտոր Գլեն Գրինն օգտագործել է եռաչափ տպիչով պատրաստված հարմարանքը՝ օգնելով հիվանդ երեխային կրկին շնչել: Այս մասին հաղորդում է TheVerge-ը:

o-BIOPOLYMER-SPLINT

Նշենք, որ երեխան ծնվել է շնչառական խնդիրներով, շնչուղիները խցանված են, իսկ օդի ներհոսքը խոչընդոտված: Բժիշկը պլաստիկե հարմարանքով արագ օգնություն է ցույց տվել երեխային, մինչև նրան տեղափոխել են հիվանդանոց:

Մի քանի օր առաջ Գրինը հանդիպել է կոլեգաների հետ՝ կիսվելով եռաչափ հարմարանքի պատրաստման և դիզայնի մանրամասներով: Այն պատրաստելիս Գրինին օգնել է Միչիգանի համալսարանի աշխատակից Սքոթ Հոլիսթերը: Հարմարանքը նախագծելիս նրանք հաշվի են առել նորածին երեխայի բրոնխների առանձնահատկությունները:

Աղբյուրը՝ Reddit