Camera Plus` խմբային սելֆիների հավելված (վիդեո)

iOS-ի համար նախատեսված Camera Plus հավելվածն ունի AirSnap ֆունկցիան, որը թույլ է տալիս հեռակա լուսանկարներ անել: AirSnap-ն օգտագործելու համար պետք է ձեռքի տակ ունենալ երկու iOS-սարք, որոնց վրա տեղադրված ու միացված է Camera Plus հավելվածը: Մեկը կաշխատի որպես տեսախցիկ, իսկ մյուսը կղեկավարի այն:

Երկու սարքերի հավելվածները միանում են իրար wi-fi կամ bluetooth կապով:

Լուսանկարելիս կարելի է կառավարել տեսախցիկի ֆոկուսի լայնությունը՝ նորմալ, մակրո և հեռու: Կարելի է նաև ընտրել լուսանկարի լուսավորությունը:

Հավելվածը բեռնելու համար այցելեք այստեղ: