Facebook-ը ներկայացրել է ծրագրավորման սեփական լեզուն

Facebook սոցցանցը ներկայացրել է Hack ծրագրավորման լեզուն, որը PHP-ի մոդիֆիկացիա է: Hack լեզվի պաշտոնական կայքը գրում է, որ սոցցանցի կոդերի մեծ մասն արդեն այս լեզվով է:

hack

Սոցցանցից այսօր օգտվում է արդեն 1,2 միլիարդ մարդ, և ծրագրավորման լեզուն անպայման պիտի լինի ճկուն, որպեսզի հնարավորություն տա արագորեն ուղղել հնարավոր սխալները: Hack լեզուն մոտ մեկ տարի ներքին թեստավորում է անցել Facebook-ում: Այս ծրագրի ղեկավարներն են նախագծողներ Բրայան Օ՛Սալիվանը, Ջուլիեն Վերլագեն և Ալոք Մենգհրաջանին:

Hack լեզուն Open Source ծրագիր է, որի կոդերը բաց են սոցցանցի հանրույթի անդամների համար, ովքեր կկարողանան ներդնել լեզվում իրենց մշակումները և օգնել կատարելագործել այն:

Աղբյուրը՝ techcrunch.com