Orange-ն առաջարկում է ապահովագրության և հետվաճառքային սպասարկման նոր ծառայություններ

IMG_1262Այսօր Orange-ը ներկայացրեց նոր հետվաճառքային սպասարկման ծառայություն: ՀՀ ամբողջ տարածքում Orange-ի բոլոր խանութներում հեռախոսների վերանորոգման ծառայություն մատուցելուց բացի ՝ Orange-ն այժմ իր բաժանորդներին տրամադրում է  նաև հեռախոսասարքերի վերանորոգման կարգավիճակը ցանկացած պահին առցանց ստուգելու հնարավորություն: Այս ծառայությունը հասանելի է կլինի ինչպես վճարովի վերանորոգման, այնպես էլ երաշխիքային վերանորոգման ծառայություններից օգտվող բաժանորդների համար:

Բացի այդ, Orange –ն իր բաժանորդներին այժմ արդեն հնարավորություն է ընձեռում հեռախոսասարքը գնելիս մեկ տարով երկարացնել դրա երաշխիքային ժամկետը, ինչպես նաև հեռախոսի ապահովագրության ծառայություն ձեռք բերել՝ ամսական սկսած 500 դրամ ամսավճարով:

«Orange-ը լավագույն վայրն է  մատչելի հեռախոսների և որակյալ ծառայությունների ամբողջական փաթեթ ձեռք բերելու համար: Մեր բաժանորդները  կարևորում են վերանորոգման և ապահովագրության ծառայությունները, և կարծում ենք, որ այս լրացուցիչ ծառայությունները մեր բաժանորդների  համար առավել հարմարավետ պայմաններ կստեղծեն», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ Orange-ը հեռախոսների ապահովագրության ծառայությունը տրամադրում է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակներում: Orange-ի խանութներից հեռախոս ձեռք բերելիս բաժանորդները հնարավորություն ունեն  տարեկան կամ ամսական կտրվածքով ապահովագրել իրենց հեռախոսը վնսավածքի, գողության կամ կորստի ռիսկերից:

Orange Care ծառայությունների, այդ թվում՝ երաշխիքային ժամկետի երկարաձգման, հեռախոսի ապահովագրության պայմանների և այլ մանրամասների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հղումով՝ http://orangearmenia.am/en/phones/Orange-Care/phone-insurance.php: