Orange-ը մեկնարկում է «Արծիվ» նոր ամսական բաժանորդագրությունը

Orange-ը մեկնարկում է «Արծիվ» նոր ամսական բաժանորդագրությունը

Մինչ շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության մեկնարկին մնացել է ընդամենը 6 օր` Orange-ը ներկայացնում է «Արծիվ»  նոր սակագնային պլանը, որը ներառում է րոպեներ՝ բոլոր ցանցերի բաժանորդների հետ միանգամայն նույն, մատչելի սակագնով խոսելու համար: Ընդամենը 2000 դրամ ամսավճարի դիմաց՝ այս սակագնային պլանը ներառում է 200 րոպե՝ ինչպես ցանցի ներսում, այնպես էլ ցանցից դուրս զանգերի համար և 200ՄԲ շարժական ինտերնետի ծավալ: Ամսական ներառված րոպեները սպառելուց հետո «Արծիվ»  սակագնային պլանի բաժանորդները հնարավորություն կունենան տեղական բոլոր ցանցեր զանգահարել միևնույն 15դր/ր սակագնով՝ առանց ծախսերի մասին անհանգստանալու:

Picture1

«Ապրիլի 1-ին մեկնարկող համարների տեղափոխելիությանը մնացել է ընդամենը մի քանի oր: Orange-ի ներկայացրած «Արծիվ»  նոր սակագնային պլանը խորհրդանշում է շարժական կապի շուկայում ազատության նոր մակարդակը: Այս սակագնային պլանը բոլոր բաժանորդներին հնարավորություն է ընձեռում անվճար օգտագործել զգալի թվով մեգաբայթեր՝ համացանցում ազատորեն նավարկելու, ինչպես նաև րոպեներ՝ Orange-ի և այլ ցանցերից օգտվող իրենց հարազատներին առանց խոչընդոտների,  միևնույն մատչելի սակագնով զանգահարելու համար: Թիթեռ, Դելֆին և Պանտերա կենդանիների ընտանիքին այս նոր սակագնային պլանի ավելացմամբ՝ Orange-ը հնարավորություն է տալիս այն բաժանորդներին, ովքեր դեռևս կարիք չունեն սուբսիդավորված հեռախոս ձեռք բերելու, ազատ խոսել և օգտվել ինտերնետից ընդամենը 2000 դրամ ամսավճարով», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Հիշեցնենք, որ Orange-ի բաժանորդներն արդեն հնարավորություն ունեն իրենց Օrange ընկերների հետ անսահմանափակ շփվելու՝ բաժանորդագրվելով Թիթեռ, Դելֆին և Պանտերա 3000 դրամ և ավելի բարձր սակագնային  պլաններից որևէ մեկին, իսկ 4000 դրամ և ավելի բարձր սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն նաև ձեռք բերել իրենց նախընտրած հեռախոսը հատուկ սակագնով՝ սկսած 1 դրամից:

Այլ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները, իրենց բաժանորդագրման պարտավորությունն ավարտելուց և փոխադրման գումարը վճարելուց հետո, նույնպես կարող են միանալ «Արծիվ»   սակագնային պլանին:

«Արծիվ» և այլ հետվճարային սակագնային պլանների մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ http://www.orangearmenia.am/mobile/every-month/eagle/