Գերմանացիները ցուցադրել են 3D տպիչով տպված ավտոմեքենա (վիդեո)

Գերմանական ինժեներական ընկերությունը EDAG-ը կիսվել է Genesis ավտոմեքենայի կոնցեպտով: Ժնևյան ավտոսալոնում ներկայացված մոդելը պատրաստված է եղել եռաչափ տպիչով, հայտնում է Wired-ը:

B8UwVnbc5z5iVd-u5pL_jQ-article

3D տպիչի միջոցով ավտոմեքենա ստեղծելը հնարավոր է արդեն այսօր, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի տպագրել բազում թվով մանր դետալներ: Genesis-ի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ վերջինիս ստեղծվել է մինիմալ քանակությամբ քայլերով՝ տպագրված մեծ մասերից:

EDAG-ը ներկայացրել է Genesis-ի ջերմապլաստիկ մոդելը: Սակայն մեքենան ստեղծող թիմը պնդում է, որ կարող էր օգտագործել նաև ածխածնային մանրաթել, ինչը ավելի ամուր կդարձներ մեքենայի կառուցվածքը: Genesis-ի դիզայնը կրեա կենդանում կազմվածքի ոգեշնչում է:

Ամեն դեպքում, նման մեքենայի իրականացումը անհնարին է այսօր, քանի որ կախված է մեծ գումարներից և մեծամասշտաբ նախագիծ է:

Աղբյուրը՝ wired.com