«Beeline աշխարհ»` միջազգային զանգեր իրականացնելու նոր փաթեթ «ԱրմենՏել»–ից

«Beeline աշխարհ»` միջազգային զանգեր իրականացնելու նոր փաթեթ «ԱրմենՏել»–ից

Beeline«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է միջազգային ուղղություններով զանգեր կատարելու նոր ծառայության գործարկման մասին։ Բջջային ցանցի կանխավճարային համակարգի ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդները կարող են ակտիվացնել «Beeline աշխարհ» ծառայությունը և զգալիորեն ցածր սակագներով զանգահարել՝ Ռուսաստան, Վրաստան և ԱՊՀ։ «Beeline աշխարհ» փաթեթը գործում է նաև դեպի Ռուսաստանի բոլոր ֆիքսված ցանցեր զանգ կատարելիս։

Ակտիվացնելեվ «Beeline աշխարհ 20» փաթեթը և վճարելով 500 դրամ՝ բաժանորդին կտրամադրվի 20 րոպե, իսկ «Beeline աշխարհ 50» փաթեթն ակտիվացնելիս, բաժանորդը կվճարի 1000 դրամ և կստանա 50 րոպե խոսելաժամանակ Beeline երկրներ մասնավորապես՝ «MobiTel» (Վրաստան), «Kar-Tel» (Ղազախստան) «Киевстар» (Ուկրաինա), «UniTel» (Ուզբեկստան), «Tacom» (Տաջիկստան), «Sky Mobile» (Ղրղստան)  և «Билайн» (Ռուսաստան) զանգեր կատարելու համար։

«Միացնելով «Beeline աշխարհ» ծառայությունը մեր բաժանորդները հնարավորություն կունենան խնայել զգալի միջոցներ և զանգահարել իրենց ընկերներին և հարազատներին, ովքեր բնակվում են այն երկներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը։ Ուրախ եմ, որ կարող ենք առաջարկել ոչ միայն պարզ և հարմար, այլ մատչելի կապի ծառայություններ նաև Հայաստանի սահմաներից դուրս», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline աշխարհ 20» փաթեթն ակտիվացնելու համար բաժանորդին անհրաժեշտ է հավաքել *110*0020# հրահանգը, իսկ «Beeline աշխարհ 50» փաթեթն ակտիվացնելու համար՝ *110*0050# հրահանգը։ Րոպեների մնացորդը ստուգելու համար անհրաժեշտ է հավաքել *108# հրահանգը և սեղմել զանգի կոճակը։ Ծառայությունը գործում է մինչև ս.թ.–ի հունիսի 30-ը։

Ակցիայի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ 0611 հեռախոսահամարով, վաճառքի և սպասարկման գրասենյակներում կամ այցելելով www.beeline.am կայք։