Թողարկվել է Թոմ Կրուզի դերակատարմամբ «Ապագայի սահմանը» ֆիլմի թրեյլերը (վիդեո)

Warner Bros. ստուդիան հրապարակել է ֆանտաստիկ ֆիլմ «Ապագայի սահմանը» (Edge of tomorrow) ֆիլմի ամբողջական թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորն է Դագ Լայմանը, ով նկարել է հայտնի գաղտնի գործակալ Բորնի մասին ֆիլմերը: Գլխավոր դերում է դերասան Թոմ Կրուզը:

Թրեյլերում բացահայտվում են սյուժեի որոշ մանրամասներ և այն պարունակում է նոր տեսարաններ: Ֆիլմը պատմում է փոխգտնդապետ Բիլ Քեյջի (Թոմ Կրուզ) կյանքի մի օրվա մասին, որի ընթացքում նա կռիվ է մղում այլմոլորակային ռասսայի դեմ:

Ֆիլմը կինոէկրաններ կբարձրանա 2014թ. մայիսի վերջում: