Մահացած դերասան Պոլ Ուոկերը կշարունակի «խաղալ» «Ֆորսաժ» ֆիլմում

Դժբախտ պատահարում մահացած դերասան Պոլ Ուոկերը այնուամենայնիվ «կխաղա» «Ֆորսաժ» ֆիլմի 7-րդ մասում: Դա հնարավոր կդառնա դուբլյորների և CGI-ի (գրաֆիկական համակարգչային ինտերֆեյս) միջոցով, գրում է Daily News-ը:

Fast and furious

Հիշենք, որ Պոլ Ուոկերի մահից հետո Universal կինոստուդիան դադարեցրեց «Ֆորսաժ» ֆիլմի նկարահանումները: Կինոընկերությունը տարբերակներ էր փնտրում ֆիլմը շարունակելու կամ սկսելու զրոյից՝ նոր սցենարով: Այնուամենայնիվ, Universal-ը նախընտրել է ավարտել ֆիլմը դերասանի 4 նմանակների միջոցով, ովքեր ունեն նույն ֆիզիկական կազմվածքը, իսկ դերասանի դեմքը կլինի CGI:

Հիշենք, որ դերասան Պոլ Ուոկերը մահացավ 2013թ. նոյեմբերի 30-ին ավտովթարում: «Ֆորսաժ» ֆիլմի 7-րդ մասի պրեմիերան հետաձգվեց մեկ տարով: Պոլ Ուոկերը մարմնավորում էր գլխավոր հերոս Բրայան Օ՛Քոներին: