Նկարիչը ստեղծել է ռոբոտ-մերկապարուհու (վիդեո)

Նյու Յորքում գտնվող David Zwirner Gallery ցուցասրահում հայտնվել է աղջիկ ռոբոտ, որը չափազանց նման է մարդու և պարում է մերկապարուհու նման: Ռոբոտը ստեղծել է նկարիչ Ջորդանա Վույլֆսոնը՝ համագործակցելով Spectral Motion ստուդիայի հետ:

robot

Ցուցահանդեսի այցելուներին այս ռոբոտն ավելի շատ վախեցնում է, քան հիացնում. պարուհու գլուխը կախարդի գլուխ է հիշեցնում, իսկ ստոծանու տակ մետաղյա ձող է մտցրած: Եվս մեկ վախեցնող առանձնահատկություն. ռոբոտն աչքը չի կտրում իր վրա նայող այցելուից և հայացքով հետևում է նրան, մինչև դահլիճը լքելը:

Դիզայները նշում է, որ մարդկանց վախեցնելու նպատակ չի ունեցել, պարզապես իրեն հետաքրքրել է ռոբոտի տեսողական շփման հնարավորությունները: