Oracle-ը ներկայացրել է Java-ի պատմության մեջ ամենամեծ թարմացումը

OracleOracle ընկերությունը ներկայացրել է Java Standard Edition 8 (Java SE8) և Java Micro Edition 8  (Java ME 8) հարթակների թարմացրած տարբերակերը: Այս մասին հայտարարել է ընկերության մամուլի ծառայությունը:

Թարմացման հիմնական նորամուծությունը ստանդարտ գրադարանների ընդլայնումն է՝ տվյալների հոսքերի հետ կապված գործողությունները զուգահեռ անելու միջոցով: Բացի այդ՝ հայտնվել է կոմպակտ պրոֆիլների ապահովում՝ սահմանափակ հնարավորություններով սարքերի վրա հավելվածները բացելու համար:

Թարմացված տարբերակները ինտեգրվում են Nashorn-ին, որը հանդիսանում է JavaScript-ի արագագործ շարժիչը: Բացի այդ՝ նոր տարբերակն ապահովում է Steam API ֆունկցիոնալ գործողություններ կատարելու նպատակով:

Java ME 8-ն, ըստ ընկերության ներկայացուցիչների, համատեղում է լեզվի և API-ինտերֆեյսի աշխատանքը Java SE 8-ի հետ, ապահովում է ժամանակակից վեբ-արձանագրությունները, ինչպես նաև ստանդարտ API-ինտերֆեյսները՝ էներգախնայողության նպատակով:

Աղբյուրը՝ mashable.com