Ray-Ban-ը և Oakley-ն կթողարկեն ակնոցի շրջանակներ Google Glass-ի համար

Այսօր Google ընկերությունը հայտարարել է, որ Luxottica ընկերությունը ( Ray-Ban, Oakley և այլ հայտնի բրենդների սեփականատերը) կստեղծի Google Glass «խելացի» ակնոցի համար նախատեսված շրջանակների հատուկ հավաքածու:

Շրջանակները նախագծվելու են Google-ի ինժեներների հետ համատեղ: Luxottica-ի կզբաղվի շրջանակների վաճառքով՝ իր բրենդային խանութների ցանցի միջոցով:

google_glass

Սկզբնական շրջանում շրջանակների հավաքածուն կվաճառվի միայն ԱՄՆ տարածքում: Հավաքածուի թողարկման օրը ընկերությունը չի հայտնում:

Հիշեցնենք, որ 2014-ի տարեսկզբում Google-ը թողարկեց շրջանակների սեփական հավաքածուն Glass-ի համար: