Google-ը կհզորացնի Android ՕՀ-ի անվտանգությունը

Google-ը հնարավոր է ադապտացնի Android օպերացիոն համակարգի հաջորդ տարբերակը կորպորատիվ հաճախորդների համար՝ ներկայացնելով տվյալների անվտանգության պահպանման համակարգային գործիքներ: Այս մասին գրում է The Next Web-ը՝ հղում անելով The Information կայքին:

Android-Plush-Robot_14563-l

Ըստ աղբյուրների՝ Android-ի հաջորդ տարբերակում կհայտնվի տվյալների կոդավորման համակարգ, ինչպես նաև կավելացվի անվտանգության պահպանման նպատակով սարքային մեխանիզմների կիրառումը: Նոր տարբերակում կներդրվեն մշակողների համար նախատեսված ֆունկցիաներ, որոնք թույլ կտան օգտագործել հավելվածներում բիոմետրիկ սենսորներ, օրինակ՝ մատնահետքի սքաները: Google-ը նաև ծրագրում է ներկայացնել առանձին API՝ բջջային սարքերը հեռակա կառավարելու հնարավորությամբ:

Good Technology ընկերության տվյալներով՝ 2013-ին կորպորատիվ շուկայի 73%-ը գրավել է Apple ընկերությունը: Հավանաբար, Google-ը ցանկանում է մեծացնել իր մասնաբաժինն այս ոլորտում:

Աղբյուրը՝ theinformation.com