Չինական TENAA ընկերությունը, որը զբաղվում է բջջային սարքերի սերտիֆիկացիայով, անցկացնում է գործարկման ենթակա HTC Desire 616 սմարթֆոնի ստուգում:
Համաձայն PhoneArena ռեսուրսի տեղեկությունների, սարքը ունի 5 դյույմ էկրան՝ HD թույլատրությամբ, ութմիջուկ պրոցեսոր MediaTek MT6592՝ 1.7ԳԳց հաճախականությամբ և Mali-450 գրաֆիկական չիպով, 1Գբ օպերատիվ հիշողություն և հիմնական 8Մպ ֆոտոխցիկ:
Սարքը հասանելի է լինելու սև, սպիտակ, կարմիր, կապույտ և դեղին կաղապարներով: Սարքի արժեքը և վաճառքի մեկնարկի ամսաթիվն անհայտ է:
Աղբյուրը՝ PhoneArena