Instagram-ի ակտիվ օգտագործողների քանակը գերազանցել է 200 միլիոնը

InstagramInstagram ֆոտոծառայության ամսական ակտիվ օգտագործողների թիվն անցել է 200 միլիոնը: Այս մասին հայտնում է ընկերությունն իր պաշտոնական բլոգում:

Հիշենք, որ 2013-ին Facebook սոցցանցը գնեց Instagram-ը: Այս գործարքից հետո հավելվածի օգտագործողների թիվը սկսեց ակտիվորեն աճել 150մլն-ից: Մինչ օրս Facebook որևէ վիճակագրություն կապված ֆոտոծառայության զարգացման հետ չէր հայտնում:

«Այսօր Instagram սոցցանցում մենք ունենք ավելի քան 20մլրդ. վերբեռնված լուսանկար», -գրում է ընկերության բլոգը: Նախկինում այս ցուցանիշը կազմում էր 16մլրդ.

Այսօր Instagram -ում օրական վերբեռնվում է 60մլն. լուսանկար և կատարվում 1.6մլրդ. Like: Այս ցուցանիշը ևս աճել է՝ համեմատած 6 ամիս առաջվա տվյալների հետ, երբ Instagram-ը դեռ անկախ էր Facebook-ից:

Նշենք նաև, որ վիճակագրություն ցույց է տալիս նաև, որ Instagram օգտագործողների ավելի քան 65%-ը ապրում է ԱՄՆ սահմաններից դուրս: