Sony-ն չի օգտագործի Android Wear ՕՀ-ն, այլ կզբաղվի դրա մշակմամբ

android-wearSony ընկերությունն առայժմ չի պատրաստվում օգտագործել իր կրելի սարքերում Android Wear ՕՀ-ը, սակայն Google-ի հետ միասին աշխատում է օպերացիոն համակարգի զարգացման ուղղությամբ: Հաղորդում է CNet կայքը:

Sony Mobile-ի ամերիկյան մասնաճյուղի ղեկավար Ռավի Նուկալան ավելի վաղ հայտարարել էր, որ ընկերությունը չի պատրաստում օգտվել Android Wear-ից, քանի որ շատ աշխատանք ու ջանքեր է ներդրել իր SmartWatch օպերացիոն համակարգը ստեղծելիս, որի հիմքում Android-ն է: Դրանից հետո լրատվամիջոցները աղմուկ բարձրացրին, և Sony-ն պաշտոնապես հայտարարեց, որ ամբողջովին չի հրաժարվում Android Wear-ից և շարունակելու է համագործակցել Google-ի հետ այս հարթակի զարգացման շրջանակներում:

Հիշեցնենք, որ Sony-ն առաջին ընկերություններից մեկն է, որը ներկայացրել է SmartWatch և SmartWatch 2«խելացի» ժամացույցները: Sony-ի ժամացույցների երկրորդ սերունդը ծառայում է որպես սմարթֆոնը կամ պլանշետը հեռակա կառավարելու վահանակ, ինչպես նաև կարողանում է բացել Android-հավելվածներ, որոնց չափը հարմարեցված է ժամացույցի էկրանին:

Աղբյուրը՝ CNet