Microsoft-ը ներկայացրել է iPad-ի համար նախատեսված Office փաթեթը

Microsoft-ը ներկայացրել է iPad-ի համար նախատեսված Office փաթեթը

office for ipadMicrosoft ընկերությունը ներկայացրել է iPad պլանշետի համար նախատեսված գրասենյակային ծրագրերի Office փաթեթը: Հիշեցնենք, որ 2013-ին թողարկվել է iPhone-ի Office, որը հասանելի է Office 365-ի բաժանորդներին: Վերջիններս կարող են մուտք գործել Microsoft-հաշիվով և օգտվել Word, Excel և PowerPoint ծրագրերից, որոնք հարմարեցված են iPhone-ի էկրանի համար: 2013-ի աշնանը Microsoft-ի նախկին ղեկավար Սթիվ Բալմերը խոստացել էր Office-ի iPad տարբերակի թողարկումը:

Word, Excel և PowerPoint ծրագրերը հասանելի կլինեն արդեն այսօր Apple App Store-ում: Դրանք կլինեն անվճար և չեն պահանջի մուտք գործել Microsoft-հաշիվ: Փաթեթը թույլ կտա դիտել փաստաթղթերը օնլայն, սակայն iPad-ի վրա դրանք բեռնելու համար անհրաժեշտ կլինի մուտք գործել OneDrive-հաշվով կամ SharePoint: Նոր փաստաթուղթ ստեղծելու կամ խմբագրելու համար անհրաժեշտ կլինի ունենալ Office 365-ի վճարովի բաժանորդագրություն:

Office փաթեթը ուղղակիորեն դառնում է Apple iWork-ի մրցակիցը, որում ներառված են Pages, Numbers, Keynote ծրագրերը, որոնք, ի տարբերություն Office-ի, անվճար են տրամադրվում փաստաթղթեր ստեղծելու կամ խմբագրելու համար:

Աղբյուրը՝ Mashable

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր