Twitter-ը փորձում է նմանվել Facebook-ին

Twitter-ը փորձում է նմանվել Facebook-ին

Twitter միկրոբլոգը քիչ քիչ փորձարկումներ է անում իր ինտերֆեյսի հետ և գնալով էլ ավելի է նմանվում Facebook սոցցանցին: Այս անգամ միկրոբլոգային ծառայությունը Retweet կոճակը փոխարինել է Share կոճակով: Այս նորարարությունը նկատել են Twitter-ի iOS օգտագործողները, գրում է The Next Web-ը:

Փորձարկվող փոփոխությունները կապված են այն բանի հետ, որ Twitter-ը փորձում է ծառայությունը դարձնել ավելի հասկանալի և պարզ նոր օգտագործողների համար: Սակայն միկրոբլոգի մի շարք հին օգտագործողներ բացասական են արձագանքել գործարկվող նորարարություններին՝ նշելով, որ նոր ինտերֆեյսը նման է Facebook-ին:

Մինչդեռ Twitter-ում շարունակվում են նման նորարարությունները: Օրինակ, այսուհետ  iOS-հավելվածի օգտագործողները կարող են վերբեռնել ծառայություն միանգամից 4 լուսանկար և նշել դրանցում միաժամանակ մինչև 10 ընկեր: Ահա այսպիսի տեսք ունի նորույթը:

twiter

4 լուսանկար վերբեռնելու հնարավորությունը հասանելի կդառնա նաև Twitter-ի Android հավելվածի համար մի փոքր ավելի ուշ, հայտնում է ընկերության պաշտոնական բլոգը:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր