Թողարկվել է «Նինձյա կրեաները» ֆիլմի առաջին թրեյլերը (վիդեո)

Paramount Picture կինարտադրող ընկերությունը թողարկել է հայտնի կոմիքս «Նինձյա կրեաներ»-ի էկրանիզացիայի առաջին թրեյլերը, որի պրոդյուսերն է Մայքլ Բենը:

Թրեյլերից տեղեկանում ենք, որ ֆիլմը պատմում է այն մասին, որ Նյու Յորքը պատել է բռնությունը և հանցագործ աշխարհը և քաղաքը բնաջնջում է չարագործ Շրեդերը իր հանցագործ խմբի հետ:

Գլխավոր դերերում են Ուիլիամս Ֆիխտները և Ուիլ Արնեթը: Ֆիլմի ռեժիսորն է Ջոնաթան Լիբեսմանը: Ֆիլմի պրեմիերան կկայանա 2014թ. օգոստոսին: