Թեև Apple ընկերությունն աշխատում է ստեղծել կատարյալ սարքեր, սակայն նույնիսկ iPhone-ն ու iPad-ը որոշ ժամանակ օգտագործելուց հետո հնարավոր է լավ չլիցքավորվի: Պատճառները մի քանիսն են. առաջին հերթին պատճառ կարող է լինել այն, որ Lightning-լարի մուտքի մոտ կուտակված փոշին ու կեղտը խանգարում են միանալ հոսանքին:
Մաքրությունը կարող եք ստուգել սովորական ատամի փայտիկի օգնությամբ, սակայն դա պետք է անել շատ մեծ զգուշությամբ, որպեսզի հաղորդալարերը չվնասվեն:
Վատ լիցքավորման պատճառներից մեկը կարող է լինել լարի բնիկում առկա խնդիրները: Եթե լարը մուտքում տեղադրելուց հետո շարժում եք այն և լիցքավորումը միանում է, ապա, ամենայն հավանականությամբ, պետք է փոխել լարը:
Փորձը ցույց է տալիս, որ պատճառներից ամենատարածվածը կուտակված փոշին է, քանի որ iPhone-ը շատ է սիրում ներս քաշել փոշի, կտորների և մորթու մազիկներ և այլն:
Աղբյուրը՝ yablochno.com