Լեգենդ դարձած Nokia 3310 սմարթֆոնը նորից կսկսեն թողարկել

Nokia 3310 հեռախոսի մասին վաղուց լեգենդներ են պտտվում, որ այն անխոցելի է: Թեև այժմ նշված սմարթֆոնի գնով կարելի է ձեռք բերել շատ ավելի մեծ հնարավորություններ ունեցող մոդել, սակայն 3310-ն գնահատելի է հենց իր պարզությամբ և դիմացկունությամբ: Շուտով այս մոդելը կսկսի նորից թողարկվել, և այդ ուղղությամբ կաշխատի Lekki ընկերությունը, որը մասնագիտացված է հին տեխնիկայի վերաթողարկման մեջ:

nokia

Հետաքրքիր է, որ մոդելը ոչ մի նոր հնարավորություն չի ունենա, սակայն կվաճառվի բավական թանկ՝ €80: Սարքը կվաճառվի մարտկոցի և լիցքավորիչի հետ միասին: Հասանելի կլինեն սև, սպիտակ, վարդագույն, դեղին և երկնագույն տարբերակները:

Lekki-ն կպատրաստի 3310-ն անկախ Nokia ընկերությունից:

Աղբյուրը՝ slate.com