Apple-ը սկսել է iPhone 6-ի մարտկոցի արտադրությունը

Apple-ը սկսել է iPhone 6-ի մարտկոցի արտադրությունը

Apple ընկերությունը պատվիրել է հաջորդ սերնդի iPhone սմարթֆոնի մարտկոցի պատվերները: Այս մասին գրում է DigiTimes-ը՝ նշելով, որ պատվեր ընդունող ընկերություններից երկուսը նոր են սկսել համագործակցել Apple-ի հետ: Դրանք թայվանական Simplo Technology և չինական Desay Battery Technology ընկերություններն են: Նշենք, որ iPhone 5-ի և iPhone 5C-ի համար մարտկոցներ արտադրած Dynapack ընկերությունը կարծես թե չի համագործակցում այլևս Apple-ի հետ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Apple-ը հնարավոր է մարտկոցների արտադրության գործընթացքում ներառի ռոբոտներ, ինչը զգալիորեն կանդրադառնա պատվերների ծավալների վրա:

iphone6

Նոր սմարթֆոնը սպասվում է ս.թ. սեպտեմբերին: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ iPhone 6-ը կթողարկվի երկու տարբերակով՝ 4,7 և 5,5 դյույմ էկրաններով:

Աղբյուրը՝ Digitimes