Apple-ն արտոնագրել է ստեղնաշարով հագեցած նոր Smart Cover պատյան

Apple-ն արտոնագրել է ստեղնաշարով հագեցած նոր Smart Cover պատյան

Ինչպես գրում է Patently Apple ռեսուրսը, Apple ընկերությունը արտոնագրել է Smart Cover պատյանի նոր բրենդային դիզայնը՝ ներկառուցված ստեղնաշարով:

Ենթադրվում է, որ արտաքնապես նորույթը շատ չի տարբերվելու նախորդ սերունդներից, սակայն վերջինիս ներսի մակերեսին տեղադրված է լիննելու գերբարակ սենսորային ստեղնաշար:

Patent_SmartCover-590x354

Արտոնագրի դիմում-հայցից կարելի է ենթադրել, որ պատյանը միանալու է iPad պլանշետին կոճակների միջոցով: Միևնույն ժամանակ պատյանը և պլանշետը համարվելու են իրարից անկախ առանձին արտադրանքներ:

Սպասվում է, որ ստեղնաշարը միանալու է պլանշետին անլար կապի շնորհիվ կամ հատուկ միակցիչ լարի: Ամենից հավանական տարբերակը Bluetooth կապն է:

Բաժիններ: Աքսեսուարներ