Samsung-ը թողարկել է խելացի լամպ Smart Bulb-ը

Samsung-ը թողարկել է խելացի լամպ Smart Bulb-ը

Samsung-ը ներկայացրել է իր առաջին «խելացի» լուսադիոդային լամպը՝ Smart Bulb-ը: Այն կարելի է տեսնել Light + Building 2014 ճարտարապետական ցուցահանդեսին, որը կանցկացվի մարտի 30-ից ապրիլի 4-ը Ֆրանկֆուրտում:

samsung-smart-bulb-2014-03-27-03

Հարավկորեկան ընկերությունը մտադիր է ցուցադրել մի շարք լուսադիոդային լամպեր՝ նախատեսված տարբեր նպատակների համար: Ի տարբերություն Wi-Fi ապահովող Philips Hue և «խելացի» LG Smart Lamp լույսերից, Samsung-ի նոր արտադրանքը ներառում է Bluetooth տեխնոլոգիա, որի միջոցով այն կարելի է կառավարել սմարթֆոնից կամ պլանշետից:

Անհրաժեշտ է Ձեր սարքում տեղադրել հատուկ բջջային հավելված, որից հետո կարող եք անջատել կամ միացնել կամ թուլացնել Ձեր «խելացի» Smart Bulb լամպը: Վերջինիս պայծառությունը կարելի է նվազեցնել մինչև 10%, իսկ լուսային ջերմությունը փոխել 2700 К-ից մինչև 6500К: Լամպը ծառյում է 15 000 ժամ՝ մոտ 10 տարի:

Samsung Smart Bulb-ի արժեքն առայժմ հայտնի չէ:

Աղբյուրը՝ Samsung

Բաժիններ: Գադջեթներ