Sony-ն թողարկել է թանկարժեք էլ. ընթերցարան

Sony-ն ներկայացրել է պրեմիում դասի էլ.ընթերցարան Digital Paper-ը՝ հագեցած e-ink տեխնոլոգիայով:

sony1

13.3 դյույմ անկյունագիծ էկրան ունեցող՝ նամակի չափսի Digital Paper-ը չի նախատեսված սովորական օգտագործողների համար: Այն թանկարժեք է՝ 1100 դոլար: Էկրանը սենսորային է. աշխատում է թե՛ մատի հպումներով և թե՛ սթիլուսով:

sony2

Սարքի էկրանն ունի 1600×1200 պիքսել թույլատրություն: Digital Paper-ը հագեցած է microSD քարտի բնիկով, ունի 2.8 Գբ ներկառուցված հիշողություն, Wi-Fi, կշռում է 358 գրամ, հաստությունը՝ 6.8 մմ: Այն ավելի թեթև է iPad air պլանշետից:

Սակայն այս սարքի թերությունն է միայն PDF ֆայլերի ընթերցումը: Word կամ Excel ֆորմատի ֆայլերը պետք է վերափոխել PDF-ի, որպեսզի սարքն ընթերցի դրանք: Այն չունի նաև էլ.փոստի հավելված և չկա հնարավորություն որևէ այլ ծրագիր տեղադրելու:

sony3

Աղբյուրը՝ Techcrunch