Թողարկվել է Facebook Messenger հավելվածի նոր 4.0 թարմացումը

Թողարկվել է Facebook Messenger հավելվածի նոր 4.0 թարմացումը

Facebook-ը ներկայացրել է Facebook Messenger հավելվածի 4.0 տարբերակը՝ նախատեսված iOS սարքերի համար: Նոր Facebook Messenger 4.0-ում հայտնվել է խմբային հաղորդագրություններ ստեղծելու և հաղորդագրությունները վերահասցեավորելու հնարավորություն:

facebook40iosupdate

Այսուհետ օգտագործողները կկարողանան ավելացնել խմբային չաթերում բոլոր նրանց, ում հետ հաճախ են շփվում, ուղարկել խմբային նկարներ, անվանափոխել խմբային զրույցները:

Բացի նոր հնարավորություններից, Facebook Messenger հավելվածը սկսել է ավելի արագ և ստաբիլ աշխատել: Նոր թարմացումը կարելի է ներբեռնել App Store-ից:

Աղբյուրը՝ newsroom.fb.com