Ի՞նչ է MNP-ն. ամեն ինչ Հայաստանում գործարկվող MNP-ի մասին

Ի՞նչ է MNP-ն. ամեն ինչ Հայաստանում գործարկվող MNP-ի մասին

SIMԻ՞նչ է MNP-ն

Ապրիլի 1-ին Հայաստանում կգործարկվի MNP ծառայությունը: MNP-ն շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգ է (MNP-mobile number portability): Այն հնարավորություն է տալիս՝ ամբողջողվին պահպանելով բջջային հեռախոսահամարը, դառնալ բջջային կապի այլ օպերատորի բաժանորդ և օգտվել վերջինիս սակագներից:

Վերջինիս՝ Հայաստանում ներդրման մասին խոսում էին դեռևս 2009-ից:  Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2012թ. դեկտեմբերի 14-ին որոշում կայացրեց այն մասին, որ շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգը ՀՀ-ում պետք է գործարկվի 2014 թվականի հունվարի 1‑ից (2013թ. հոկտեմբերին ամսաթիվը տեղափոխվեց ապրիլի 1-ի):

Համակարգի ներդրման համար 2013-ին ՀԾԿՀ-ի կողմից հաստատվեց MNP-ի կազմակերպման և իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաև երեք օպերատորների կողմից հիմնվեց «Շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայություն մատուցող օպերատորների միություն»: Վերջինիս նպատակն է ստեղծել և շահագործել MNP ծառայությունները Հայաստանում:

Ինչպե՞ս է կատարվում համարների տեղափոխելիությունը

Ապրիլի 1-ից յուրաքանչյուր բջջային կապի բաժանորդ, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ 3 օպերատորների սպասարկամ սրահներից մեկում, պետք է ստորագրի համարի տեղափոխման դիմում: Համաձայն ՀԾԿՀ հաստատած կանոնակարգի համարի ակտիվացումը՝ որպես այլ օպերատորի բաժանորդ, ամենաշատը կտևի մինչև 3 աշխատանքային օր: Յուրաքանչյուր բաժանորդ կարող է տարեկան ընդամենը 2 անգամ կատարել համարի տեղափոխելիություն:

Որքա՞ն արժե ծառայությունը

Կրկին Համաձայն ՀԾԿՀ հաստատած կանոնակարգի, MNP ծառայությունն անվճար է: Բացի դրանից, MNP-ից օգտվող բաժանորդի զանգահարելու դեպքում, զանգահարողը ձայնային ազդանշանի տեսքով կտեղեկանա, որ զանգարահում է այլ օպերատորի բաժանորդի:

Որքա՞ն գումար են ներդրել օպերատորները MNP-ի համար

MNP ծառայությունը «թանկ հաճույք է» Հայաստանի օպերատորների համար: Այն պահանջում է բազային կայանների հիմնում, ինչը պայմանավորված է մեծ գումարների հետ: Ի՞նչ դիրքորոշում ունեն այս մասին ՀՀ երեք բջջային օպերատորները և ի՞նչ ներդրումներ են կատարել: Այս երկու հարցերին օպերատորները պատասխանեցին հետևյալ կերպ:

Օրանժ Արմենիա

«MNP-ին պահանջում է 4-5 հինգ բազային կայանի հիմնում, որի համար Օրանժ Արմենիայի ներդրումները կազմում են 1մլն. եվրոյից մի քիչ պակաս գումար: Մենք պատրաստ ենք ներդրում անել մեր բաժանորդներին այդ ազատությունը տալու համար: Չի կարելի ասել, որ փոքր գումար է, սակայն այն զարգացումը և նոր մակարդակը, որը կստացվի շուկայում MNP-ի շնորհիվ, արժե նման ներդրումների»,- նշեց itTREND.am-ի հետ զրույցում Օրանժ Արմենիայի մամուլի պատասխանատու Գայանե Իգիթյանը:

Նշենք, որ Օրանժ Արմենիան դեռևս 2012-ից մշտապես կողմ է արտահայտվել MNP-ի գաղափարին: Ընկերությունը վերջերս գործարկեց նաև հատուկ կայք՝ 1qayl.am-ը և թեժ գիծ, որոնց նպատակն է ուղղորդել և օգնել բաժանորդներին MNP-ի հետ կապված հարցերում: Գայանե Իգիթյանի տեղեկացմամբ, կայքի բացարձակ այցելուների թիվն անցել է 26 000-ը:

ԱրմենՏել

«ԱրմենՏել» ընկերությունը MNP ծառայության հարուստ փորձ ունի: Օրինակ՝ Վրաստանում ներդրված MNP համակարգը «Beeline»-ին բերեց ընդամենը 5% բաժանորդների հոսք, ինչը նշանակում է, որ բիզնեսի տեսանկյունից համակարգի համար կատարվող ներդրումները չեն արդարացնում իրենց: Այնուամենայնիվ, «ԱրմենՏել»-ը դրական է արձագանքում ցանկացած նոր ծառայության ներդրմանը Հայաստանում:

«Հայաստանում հեռահաղորդակցության շուկան կարելի է համարել ամենամրցակցային և արագ փոփոխվող շուկաներից մեկը։ MNP ծառայությունը լավ հնարավորություն է ձեռք բերել նոր հաճախորդներ, գրավել նոր շուկա և հանդես գալ ավելի գրավիչ առաջարկներով։ «ԱրմենՏել»-ը բավականին լուրջ ներդրումներ է կատարել այս բնագավառում, և մենք շարունակելու ենք զարգացնել այս համակարգը, քանի որ մեր գերխնդիրն է լինել յուրաքանչյուր բաժանորդի կողքին և աջարկել նրանց ամենապարզ և հարմար ծառայությունները»,- նշում է «ԱրմենՏել»-ի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի մամուլի ծառայությունը Հայաստանում MNP-ի ներդրման համար կատարվող ծախսերի և ծառայության նկատմամբ իր դիրքորոշման մասին հարցերին պատասխանեց հետևյալ կերպ.

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության համակարգը գործարկվել է ՀԾԿՀ-ի որոշմամբ, և ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործում է նշված ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությանպահանջներին համապատասխան: Այս դեպքում ծախսերի արդարացված լինելու մասին խոսելն ավելորդ է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգալի միջոցներ է ներդրել ծրագրի հաջողությունն ապահովելու համար:  Մենք պատշաճկերպով վերապատրաստել ենք  նաև ընկերության աշխատակիցներին`  MNP համակարգի ներդրումը կազմակերպելու և իրականացնելու համար: Աշխատանքներ են տարվել`գործընթացը բաժանորդների համար սահուն կազմակերպելու ուղղությամբ»: