Lenovo-ն ետ է կանչում ThinkPad նոութբուքների մարտկոցները

Lenovo-ն ետ է կանչում ThinkPad նոութբուքների մարտկոցները

lenovo

Համակարգչային տեխնիկա արտադրող Lenovo ընկերությունը գերտաքացման և պայթյունի վտանգի պատճառով հետ է կանչել այն ThinkPad նոութբուքների մարտկոցները, որոնք վաճառվել են 2010-ի հոկտեմբեր-2011-ի ապրիլ ամիսներին: Այս մասին հաղորդում է Lenovo-ի պաշտոնական կայքը:

Ընկերությունը պատրաստվում է անվճար փոխարինել կասկածելի մարտկոցները՝ անկախ երաշխիքի առկայությունից:

Հետ են կանչվել ThinkPad սերիայի Edge 11, Edge 13, Edge 14, T410, T420, T510, W510, X100e, X120e, X200, X201, X201s նոութբուքների մարտկոցները:

Հայտնի չէ՝ որքան մարտկոցներ են հետ կանչվել, սակայն ԱՄՆ-ի սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի տվյալներով՝ կանչվել է մոտ 37,4 հազ. մարտկոց:

Աղբյուր` lenovo.com