Microsoft Office-ի լավագույն այլընտրանքներն iPad-ի համար

Microsoft Office-ի լավագույն այլընտրանքներն iPad-ի համար

Թեև Microsoft Office-ը շատ տարածված ծրագրային փաթեթ է, բայց բոլորը չէ, որ այն համարում են տեքստերի, աղյուսակների ու պրեզենտացիաների հետ աշխատելու լավագույն միջոցը: Մի քանի օր առաջ թողարկվեց iPad պլանշետի համար նախատեսված Microsoft Office-ը, որը ներբեռնելուց առաջ, թերևս, վատ չի լինի ծանոթ լինել Office ծրագրերի լավագույն 5 այլընտրանքներին:

Google Drive

drive

iOS-սարքերի համար նախատեսված Google Drive-ի վեբ-տարբերակը թույլ է տալիս օգտվել ծառայության բոլոր ֆունկցիաներից, այդ թվում՝ ստեղծել ու խմբագրել փաստաթղթեր, աղյուսակների և պրեզենտացիաներ:

QuickOffice

 quick

Սա գրասենյակային ամենահայտնի փաթեթներից մեկն է, որը Google ընկերությունը գնել է 2013թ.: Այն շատ հարմար է օգտագործել և, ինչպես Google Drive-ը, այնպես էլ այս ծրագիրը թույլ է տալիս պահպանել փաստաթղթերը ամպային ռեժիմում:

Kingsoft Office

king

Ամենահին գրասենյակային փաթեթներից մեկն է, ունի անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները: Բացի այդ՝ ծրագիրը բոլորովին անվճար է և չունի ներդրված գովազդներ կամ գնումներ:

Smart Office 2

smartoffice

Սա նույնպես բավական հին ծրագրային փաթեթ է սմարթֆոնների համար: Բացում է բոլոր ֆորմատների փաստաթղթերը, թույլ է տալիս պահպանել դրանք PDF ֆորմատով, ապահովում է աշխատանք Dropbox-ի և GDrive-ի հետ: Բացի այդ՝ հնարավորություն է տալիս տպել փաստաթղթերը ցանցին միացված տպիչի միջոցով:

POLARIS Office 5

polaris

Polaris Office-ը ծրագրերի ամբողջական փաթեթ է, որտեղ կարելի է բեռնել փաստաթղթեր ցանկացած ամպային պահեստից և խմբագրել դրանք: Բացի այդ՝ այն թույլ է տալիս նկարներ տեղադրել փաստաթղթերի մեջ:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր