Windows Phone 8.1-ով աշխատող սմարթֆոնները հնարավոր է թողարկվեն ապրիլի վերջին

Windows Phone 8.1-ով աշխատող սմարթֆոնները հնարավոր է թողարկվեն ապրիլի վերջին

Windows_Phone_8_event_05

Սմարթֆոններ արտադրող ընկերությունները, այդ թվում՝ Nokia-ն և Samsung-ը, հնարավոր է ներկայացնեն Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով աշխատող առաջին սմարթֆոնները ապրիլի 23-ին: Այս մասին գրում է  Windows Phone Central պորտալը:

Կայքի տվյալներով՝ Microsoft ընկերության գործընկերներն արդեն ստացել են Windows Phone 8.1-ի վերջնական տարբերակը և արդեն փորձարկում են դրա համատեղելիությունը սմարթֆոնների հետ:

Սպասվում է, որ Windows Phone 8.1-ը կներկայացվի այս շաբաթ՝ Microsoft Build համաժողովի ընթացքում: Սկզբնական շրջանում դրանք հասանելի կլինեն ԱՄՆ շուկայում: Բացի այդ՝ ապրիլի վերջին նախատեսվում է Windows Phone 8.1-ի՝ նախագծողների համար նախատեսված տարբերակի թողարկումը:

Աղբյուրը՝ wpcentral.com