Թողարկվել է «Կապիկների մոլորակը: Հեղափոխություն» ֆիլմի թիզերը (վիդեո)

Համացանցում հայտնվել է ռեժիսոր Մեթ Րիվզի «Կապիկների մոլորակը: Հեղափոխություն» ֆիլմի թիզերը:

Հիշենք, որ վերջինս նկարահանված է Պիեր Բուլյաի գիտաֆանտաստիկ վեպի սյուժեի հիման վրան: Ֆիլմի առաջին մասում՝ «Կապիկների մոլորակի ապստամբությունը»-ում դերասան Ջեյմս Ֆրանկոն մարմնավորում էր գիտնականի, ով ստեղծել էր մի այնպիսի քիմիական լուծույթ, որը բուժում էր ոչ միայն Ալցգեյմերի հիվանդությունը, այլև զարգացնում կապիկների մտավոր ունակությունը՝ դարձնելով նրանց խելացի: Նրա հայտնագործությունը մարդկության կյանքին վտանգ է սպառնում: Ցեզար անունով կապիկը հեղափոխություն է անում: Ֆիլմի նոր մասում գործողությունները կատարվում են 15 տարի անց: Ժանտախտի համաճարակից կենդանի մնացած մարդիկ ապրում են սարսափի մեջ:

Հիշենք, որ «Կապիկների մոլորակը: Հեղափոխություն» ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել էր դեռևս անցյալ տարի դեկտեմբերին: Իսկ Ֆիլմի պրեմիերան սպասվում է 2014թ. հուլիսին: