iPhone 6-ը կթողարկվի սեպտեմբերին (լուրեր)

apple-iphone-6-conceptՃապոնական թերթերը պնդում են, որ նոր iPhone-ին պետք է սպասել սեպտեմբերին: Ասիական մամուլի կարծիքով, iPhone 6-ն ունենալու է երկու տարբերակ՝ 4.7 դյույմ և 5.7 դյույմ էկրաններով՝ չնայած վերջին շրջանում լուրերն են տարածվում այն մասին, որ ներկայացվելու է ընդամենը մեկ սարք:

Բացի դրանից, մամուլի տեղեկություններով, արդեն մեկնարկել է սմարթֆոնի որոշ բաղադրիչ մասերի արտադրությունը, օրինակ՝ մատնահետքի սկաների:

Նշենք, որ բացի այս ամենից, ճապոնական մամուլը համոզված է, որ ապագա iPhone-ի էկրանն ունենալու է ավելի բարձր թույլատրություն՝ անգամ մինչև 4К:

Աղբյուրը՝ appleinsider.ru